Եգիպտոսի դատարանը ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Հասան Մալիկին, նրա որդուն՝ Համզային եւ էլի հինգ հոգու։

Ահաբեկչական խմբավորման ղեկավարության դեմ մեղադրանքների թվում նշվում են կազմակերպության ֆինանսական աջակցությունը եւ այնպիսի միջոցառումների նախաձեռնումը, որոնք վնաս են հասցրել տնտեսությանը՝ հայտնում է Reuters-ը։

Գործակալության աղբյուրի խոսքերով, փաստաթղթերում շարադրված են դոլարի հանդեպ եգիպտական ֆունտի արժեքի մանիպուլյացիաների միջոցով Եգիպտոսի տնտեսությանը վնաս հասցնելու պլանները։ Դատապարտյալները նաեւ պլանավորել են հարձակումներ իրականացնել զինված ուժերի, ոստիկանության եւ զբոսաշրջիկների վրա։