Համացանցում քերականական գրագիտության հարցերին բծախնդրորեն վերաբերվող մարդիկ իրականում ոչ այնքան հաճելի են շփման մեջ: Այդ եզրահանգմանն են եկել ԱՄՆ-ից հետազոտողները, հաղորդում է Planet-today-ը:

Գիտնականներն ասում են, որ տեքստում սխալին տրված արձագանքի միջոցով կարելի է պատկերացում կազմել մարդու որոշ անձնային որակների մասին: Այդ անձինք, որպես կանոն, ինտրովերտ են, որոնք սովոր են քննադատել մարդկանց սխալների համար:

«Այդպիսի մարդիկ նկարագրում են իրենք իրենց որպես բարեխիղճ, սակայն ոչ այնքան մարդամոտ եւ շփվող անձինք, եւ այդ ձեւակերպումները լիովին համապատասխանում են իրական պատկերին: Ընդհանուր առմամբ, կարելի է անգամ ասել, որ խոսքը վերաբերում է ոչ այնքան հաճելի անձանց»,-պատմել են հետազոտողները:

Գիտնականները գիտափրձ են անցկացրել մի քանի կամավորների մասնակցությամբ պարզելու՝ ինչպես է ուրիշների (եւ իրենց) քերականական սխալների նկատմամբ վերաբերմունքը համադրվում անձնային որակների հետ:

Այդ նպատակով կամավորներին հանձնարարվել էր կարդալ բազում սխալներով գրված հայտարարության պատասխանները:

Սխալներին հատուկ ուշադրություն դարձնող մարդիկ որոշակի եզրակացություններ էին անում տեքստերը սխալներով գրած անձանց մասին. օրինակ՝ համարում էին նրանց հիմար կամ անարժան: Այսինքն՝ քննադատում էին անծանոթներին աննշան չափորոշչի հիման վրա: