Քաղաքապետարանի ձեռքբերած 5 աղբատար «ԿամԱԶ»-ները արդեն Հայաստանում են, մի քանի օրից արդեն դրանք գործի մեջ կլինեն: Այս մասին ֆեյսբուքայն գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ կից հրապարակելով դրանց տեսանյութը։

Նշենք, որ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսում է գնել 24 աղբատար մեքենա, «ԿամԱԶ» ընկերությունից։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները մեղադրում են քաղաքապետարանին՝ առանց մրցույթ հայտարարելու մեկ կազմակերոպթյունից մեքենաներ գնելու համար։