Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում մայիսի 6-ին անցկացվել է Ֆրանսիայում զբոսաշրջությանը նվիրված սեմինար, որը կազմակերպվել է Ֆրանսիայի զբոսաշրջային գործակալության (Atout France) եւ Air France ընկերության կողմից։ Սեմինարին մասնակցել են զբոսաշրջային գործակալությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ։

Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում Atout France-ի ներկայացուցչության ղեկավար Ինեսա Կորոտկովան մանրամասն ներկայացրել է Ֆրանսիայի տեսարժան վայրերը եւ հետաքրքիր զբոսաշրջային ուղղությունները։ Նրա խոսքերով, 2018թ․ Ֆրանսիա է այցելել 90 մլն զբոսաշրջիկ, որից 50 միլիոնը՝ Փարիզ։ ինչ վերաբերում է Հայաստանից զբոսաշրջիկներին, Կորոտկովան նշել է, որ այստեղից զբոսաշրջային հոսքը կայուն է, չկան ցուցանիշների վայրիվերումներ։ Միջոցառման ավարտին կազմակերպիչները խաղարկություն են անցկացրել, որի արդյունքներով սեմինարի երեք մասնակիցների շահում են շնորհել։