Մայիսի 7-ին ԵՄ-ն և Եվրոպայի խորհուրդը սկսել են «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի երկրորդ փուլը:

17.5 մլն եվրո բյուջեով ծրագիրը նախատեսված է Արեւելյան գործընկերության երկրների համար եւ կգործի 2019-ից մինչեւ 2021 թվականը: Եվրամիությունը երկրորդ փուլի համար կտրամադրի 80% ֆինանսավորում, իսկ Եվրախորհուրդը կիրականացնի համապատասխան միջոցառումներ եւ կֆինանսավորի մնացած 20% -ը:

Ծրագրի երկրորդ փուլի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի երկու թեմա՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ Հայաստանում կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը եւ դատական բարեփոխումների իրականացումը Հայաստանում:

Ծրագրի առաջին փուլը անցկացվել է 2015-ից մինչեւ 2018 թվականը: