McLaren ընկերությունը «հեռավոր ուղեւորությունների համար սուպերմեքենայի» լուսանկար է հրապարակել եւ նշել է մոդելի շնորհանդեսի օրը։ Դա տեղի կունենա մայիսի 15-ին եւ կհեռարձակվի առցանց։ Ավտոմեքենան կդառնա չորրորդ մոդելը, որը թողարկվել է Track25 զարգացման պլանին համապատասխան՝ հայտնում է Motor-ը։

McLaren GT-ի օգնությամբ ընկերությունը փորձում է վերաիմաստավորել գրանտ-տուրերի հատվածը՝ սուպերքարը կապահովի հարմարավետության բարձր մակարդակ, գնորդներին կառաջարկի ընդարձակ սրահ՝ բեռների տեղով, ինչպես նաեւ կառավարում, որը չես հանդիպի այլ GT-մոդելների վրա։ Առանձին ընդգծվում է, որ իր «ԴՆԹ»-ն մոդելը կկիսի McLaren Speedtai սուպերհիբրիդի հետ։