Ստիպում եմ, որ լվանա: Այդ մասին այսօր՝ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում աաաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք ինքը վարտիքներ է ուղարկում իր զինծառայող որդուն: Այն կարծիքին, որ առաջ չէին տալիս, եւ մեկ անգամյա օգտագործման էր, Տոնոյանն ասաց, որ այն ժամանակ, որոշել էին, որ մեկ անգամյա է. «Հիմա բավականին մեծ քանակությամբ կա, որակը բարձրացել է, իրենք պետք է լվան»,- ասաց նախարարը, եւ հրաժարվեց Հաղթանակի տոնին խոսել այդ թեմայից:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մեկ տարին ամփոփելու ասուլիսին անդրադարձավ բանակում առկա խնդիրներին, եւ նշեց, որ խնդիր կա նաեւ զինվորների քրեական մտածողության առումով. «Մեր զինվորները հիմա էլ մտածում են, որ մեկի վարտիքը մյուսի վարտիքի հետ լվանալը արժանապատվության ոտնահարում է»: