BBC-ի հաղորդավարը աշխատանքից ազատվել է Twitter-ում տեղադրած լուսանկարի պատճառով, որում զույգը բռնել է հագուստով շիմպանզեի ձեռքերը, իսկ դրա տակ գրառում է․ «թագավորական նորածինը լքել է ծննդատունը»։ Հաղորդավարն ինքը այդ արարքը «հիմարություն» է անվանել։

61-ամյա Բեյքերի թվիթը, որի պատճառով նա կորցրել է աշխատանքը, այժմ հեռացված է, սակայն այն բավական մեծ արձագանք է ստացել։

Բեյքերին մեղադրել են, որ նա ծաղրում է Սասեքյան հերցոգուհի Մեգանի ռասայական պատկանելությունը։ Արքայազն Հարիի կինը անցյալ տարի դարձել է պատմության մեջ բրիտանական թագավորական դինաստիայի առաջին անդանը, որը խառը արյուն ունի։

Բեյքերի թվիթը «լուրջ սխալ էր», իրավիճակը մեկնաբանել է BBC-ի ներկայացուցիչը։

Սոցցանցի օգտատերերը Բեյքերի գրառումը վիրավորական են համարել եւ քննադատել են նրան, որից հետո նա գրել է․ «Ներեցեք, որ շքեղ հագուստով փոքրիկի լուսանկարը այդպիսի աձագանք է գտել։ Նույնիսկ մտքովս չի անցել, որ գրառումը կարելի է մեկնաբանել որպես ռասիստական, քանի որ իմ ուղեղը դրանով վարակված չէ»։