RM Sotheby-ի կենտրոնական գրասենյակում կանցկացվի աճուրդ, որի գլխավոր լոտը կլինի հազվագյուտ Rolls-Royce Phantom սեդանը՝ ստեղծված ապրանքանիշի 115 ամյակի կապակցությամբ։ Հետաքրքիր է, որ գնորդներին ցույց կտան միայն ավտոմեքենայի նկարը։ Թե ինչով է հատկապես տարբերվող այդ օրինակը, տվյալ պահին հայտնի չէ՝ հայտնում է SpeedMe-ն։

Մասնագետների կարծիքով, Phantom-ը, որը ստեղծվել է Rolls-Royce-ի 115 ամյակի առթիվ, սրահում կունենա համապատասխան ցուցանակ, ասեղնագործ նստարաններ եւ թափքի յուրօրինակ գույն։ Ակնկալվում է, որ ավտոմեքենան կհավաքվի միայն այս տարվա աշնանը։ Հաշվի առնելով, որ «սովորական» Phantom-ը տվյալ պահին արժե ավելի քան 450 000 դոլար, հազվագյուտ մոդելը կգնահատվի կես միլիոնից ոչ պակաս։