Երևանում  այսօր՝ մայիսի 9–ին, վերելակ է պոկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից տեղեկանում ենք, որ ժամը 18:41-ին Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 24 շենքի վերելակի ճոպանը պոկվել է, և վերելակն ընկել է:

Տուժածներ չկան, ներսում գտնվող քաղաքացիներն ինքնուրույն դուրս են եկել: Վերելակը 2-րդ հարկի մակարդակից հայտնվել է 1-ին հարկի մակարդակում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: