Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են հայտնի լրագրող, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոյի մահվան մասին։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Սերգեյ Դորենկոն մահացել է Մոսկվայում Նիկոլոյամսկյան փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով։ Հայտնի հաղորդավարն ընկել է մոտոցիկլետից եւ հոսպիտալացվել։ Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն փրկել չեն կարողացել։

ՌԻԱ Նովոստիի աղբյուրի տվյալների համաձայն, մահը վրա է հասել բնական պատճառների հետեւանքով։

Mash-ն իր Telegram-ալիքում ավելի վաղ հայտնել էր, որ Դորենկոն կլինիկական մահ է տարել։ Ենթադրվում է, որ լրագրողն ընկել է մոտոցիկլետից՝ վատ զգալու պատճառով կորցնելով կառավարումը։

Սերգեյ Դորենկոն ծնվել է 1959թ․ հոկտեմբերի 18-ին՝ Կերչում։ 1996թ․ հոկտեմբերից մինչեւ 2000թ․ սեպտեմբերը նա ОРТ-ում վարել է «Ժամանակ» եւ «Սերգեյ Դորենկոյի հեղինակայնին հաղորդում» լրատվական ծրագրերը։