Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերը: Խորհրդարանի օրակարգում ընդգրված է 14 հարց:

Նախօրդ նիստերի ժամանակ խորհրդարանն արդեն քննարկել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

Այսօր ԱԺ-ն կշարունակի «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկումը:

Նշենք, որ հաշվի առնելով, որ մայիսի 9-ը ոչ աշխատանքային օր էր, ԱԺ նիստեր երեկ տեղի չեն ունեցել: