Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունների անցկացման մասին որոշումը խաթարում է Թուրքիայի առանց այդ էլ խարխլված ժողովրդավարությունը:

Չնայած բոլոր թերություններին՝ Թուրքիան 1946 թվականից սկսած հնարավորություն է ունեցել բազմակուսակցական ընտրություններ անցկացնել, որոնք ընդունվել են բոլորի կողմից:  Այժմ այդ գործընթացի նկատմամբ վստահությունը վերացել է, գրում է Foreign Policy-ն:

Ընտրությունները կարգավորող կանոնները պատահական են դարձել, ինչը խաթարում է քաղաքացիների վստահությունը ամենահիմնարար ժողովրդավարական գործընթացի նկատմամբ:

Իսակապես, վերաիմաստավորելով իր նախկին դատական պրակտիկան Թուրքիայի ընտրական հանձնաժողովը իր որոշումը հիմնել է այն փաստի վրա, որ քվեարկության համար հանձնաժողովներն անօրինական են ձեւավորվել:

Այնուամենայնիվ, ընտրական հանձնաժողովը չի կարողացել մատնանշել, թե ինչպես է այդ խախտումը ազդել ընտրությունների արդյունքների վրա, հաշվի առնելով, որ քվեատուփերը նույնպես վերահսկվել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:

Անմիջական իրավաբանական բացատրությունը կայանում է նրանում, որ բարձրագույն ընտրական հանձնաժողովը իրավասու  է որոշումներ ընդունել միայն վիճահարույց արդյունքների վերաբերյալ:

Այս դեպքում բողոքարկվել էին միայն Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները. լիովին հնարավոր է, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաջողության է հասել  այլ տեղերում:

Ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի որոշ կողմնակիցներ արձագանքել են որոշմանը՝ կրկնակի ընտրությունների բոյկոտի կոչ անելով:

Սակայն Իմամօղլուն երդվել է երբեք չհանձնվել եւ շարունակել պայքարել:

Այդ ելույթում նա գործարարներին եւ նկարիչներին կոչ է արել չլռել եւ արձագանքել ընդունված որոշումներին:

Նոր ընտրությունների որոշման կապակցությամբ առաջացած դժգոհությունը դուրս է եկել ընդդիմության սահմաններից:

Իսկապես ոչ բոլորն են ԱԶԿ-ում եւ նրա ընտրողների բազայում գոհ արդյունքներից: Սա կարող է իշխող կուսակցության ներսում ճաքերն ավելի նկատելի դարձնել:

 Աբդուլլահ Գյուլը՝ նախկին նախագահը եւ ԱԶԿ հիմնադիրներից մեկը, արդեն կտրուկ քննադատել է այդ որոշումը:  Նա չի հերքում լուրերն այն մասին, որ աջակցում է նոր կուսակցության ստեղծումը, որը կգլխավորի նախկին փոխվարչապետ եւ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Ալի Բաբաջանը:

Որոշ ժամանակ լուրեր էին շրջանառվում է, որ Բաբաջանը, Գյուլը եւ Ահմետ Դավութօղլուն՝ նախկին ԱԳ նախարարը եւ վարչապետը, մտադիր են նոր կուսակցություն ստեղծել:

Երկու շաբաթ առաջ Դավութօղլուն 15 էջանոց մանիֆեստ էր հրապարակել, որտեղ քննադատության էին ենթարկվել ինչպես ԱԶԿ-ն, այնպես էլ նախագահ Էրդողանը:

Սակայն նոր կուսակցության ստեղծման եւ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում մասնակցության համար բավականաչափ ժամանակ չկա: