Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում որոշեց այս տարվա սեպտեմբերի 29-ին անցկացնել Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

Նշենք, որ Եղեգնուտ համայնքի  ավագանու թվով 7 անդամները ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Համայնքի ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով սկսած 2018 թվականի օգոստոսից ավագանու նիստ չի կայացել, որի պատճառով ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: