Կոլիբրիի նման ռոբոտ թռչունը, որը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից գիտնական ինջեներների կողմից, կարող է պատկերացում կազմել մակերեսի ռելիեֆի մասին, որի վերեւում նա թռնում է, վերամբարձ ուժի փոփոխության հիման վրա, հաղորդում է  Planet-today-ը:

Ռոբոտի գլխավոր առանձնահատկություններից մեկը երկրին մոտենալու կամ խոչընդոտների մասին հասկանալն է էլեկտրական շարժիչներում հոսանքի ուժի փոփոխությունը գրանցելու հիման վրա, որը պատասխանատու է թեւերի շարժման համար:

«Կոլիբրիներն իսկապես զարմանահրաշ երեւույթներ են, քանի որ նրանց թռիչքի տեխնիկան անհասանելի է մյուս թռչունների համար: Օրինակ՝ կոլիբրին կարող է կախ ընկնել տեղում, ինչպես նաեւ թռնել հետ, ներքեւ կամ վերեւ: Այդ ամենին այդ փոքրիկ թռչունները հասնում են իրենց թեւերի առանձնահատկությունների շնորհիվ»,-պատմում է Պեդրյուի համալսարանից Սինյան Դենը, որն իր գործընկերների հետ միասին ստեղծել է կոլիբրի ռոբոտին:

Մակերեսի ռելիեֆին հետեւելու համար ռոբոտը, ինչպես եւ իսկական թռչունը, պատկերացում է կազմում մակերեսի մասին՝ զգալով թեւերի վերամբարձ ուժի փոփոխությունները: Այդ առանձնահատկությունը կիրառելով՝ ռոբոտը կարող է պահպանել մակերեսի վերեւում առաջադրված բարձրությունը:

Ռոբոտը դեռեւս գոյություն ունի որպես նախատիպ, սակայն հետագայում դրա հիման վրա կստեղծվեն մի շարք հետաքրքիր սարքեր, նշում են գիտնականները: