Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքի գնաց հեծանիվով, ընդ որում՝ կողքին էլ մամուլի խոսնակն էր։ Այսպես Պռոշյանից հասան կառավարության շենք ։ Այստեղ այլ նախագծերի հետ գործադիրը քննարկեց նաեւ նոր գործիքներ՝ արգելելու կովկասյան ընթառյուծի որսը։

Այս առաջարկը կքննարկվի ռիսկերը ուսումնասիրելուց հետո, առայժմ բավարարվեցին օրակարգի հարցով․ բնապահպանության նախարարությունն առաջարկում է ընձառյուծ որսալու համար տուգանել 100 միլիոն դրամ, նախկին 3 միլիոնի փոխարեն։ Կառավարությունը հավանություն տվեց նախագծին ուղարկեց խորհրդարան։

Կառավարության շենքի առաջ հարկերի համահարթեցման դեմ ցույց էին անում ՀՅԴ Երիտասարդական միության  «Ահազանգ» նախաձեռնության անդամները։ Նրանք պահանջում էին հետ կանչել Հարկային նոր օրենսգրքի փաթեթը Ազգային ժողովից։ Ի նշան բողոքի ՝երիտասարդ դաշնակցականները դատարկ դրամապանակներ ներտեցին, մի քանիսը դիպավ ոստիկաններին։

Կառավարության շենքից Նիկոլ Փաշինյանը դարձյալ հեծանիվով գնաց մասնակցելու նոր այգու բացմանը։ Այն Վարդանյանների ընտանիքի նվերներ է Երեւանի 2800-ամյակին եւ արժի ավելի քան 5 միլիոն դոլար։ Փաշինյանը այգով շրջեց, անցավ շիթերի կամարի տակով, իսկ տպավորությունների մասին հետո գրեց ֆեյսբուքյան իր էջում․ «Այս ջրի տակով անցնելը բարձրացնում է տրամադրությունը եւ ուժ է տալիս. անպայման փորձեք»:

Խորհրդարանին այսօր հաշվետու եղավ գլխավոր դատախազը։ Արթուր Դավթյանը ներկայացրեց 2018-ի իրենց արդյունքերը, խոսեց կոռուպցիոն բացահայտումների մասին եւ բացառեց կոռուպցիան դատախազական համակարգում ։ Այս հայտարարությունը ստիպեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավորին մոտենալ ամբիոնին եւ ինչպես ինքն ասաց՝ փչացնելու գլխավոր դատախազի օրը։ Ըստ պատգամավորի՝ գլխավոր դատախազը ոչ պակաս շռայլ է եղել նաեւ ինքն իր հանդեպ։

Եւս մեկ փաստ։ Հոռոմ գյուղի մի համեստ տնից դուրս եկած Դավթյանը այժմ Երեւանում ունի մոտ կես միլիոն դոլարանոց առանձնատուն։ Այս քննադատությունները նիստից հետո լրագրողները հիշեցրին գլխավոր դատախազին։ Նոր հարկը կառավարության որոշմամբ է կառուցվել, իսկ աշխատասենյակի 100 քառակուսի մետրը, ասաց, իր ընտրությամբ է եղել։ Հաջորդ ուշագրավ թիվը եւս՝ իր առանձնատան կես միլիոն դոլար արժեքը, գլխավոր դատախազը չափազանցված համարեց։

Ձերբակալվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետը ։ Մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատների համար նա առեւտրային կազմակերպության ներկայացուցչից խոշոր կաշառք է ստացել՝ մի մասը այս տարվա ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին: Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել եւ բերման են ենթարկվել:

Դոլարի փոխարժեքի վերելքը շարունակվում է՝ այսօր կազմելով 482 դրամ, եվրոն 541 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 627, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 40 դրամ:

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է կայծակ: Երեւանում շաբաթ եւ կիրակի օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +23+25: