Միանգամից հինգ երկրաշարժ է գրանցվել մեկ օրում Կամչատկայի ափերին, տեղեկացրել են ՌԻԱ «Նովոստի»-ին ՌԳԱ Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում։

Դրանցից ամենաուժեղի մասին՝ 4,5 ուժգնությամբ, ավելի վաղ տեղեկացրել էր տեղի ԱԻՆ վարչությունը։ Դրա էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսի ջրավազանում, 90 կիլոմետր դեպի արեւելք Ուստ-Կամչատսկ բնակավայրից։

«Եվս երեք երկրաշարժ՝ 4,0, 4,1 եւ 4,3 մագնիտուդով, տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում, մեկը՝ թերակղզու հարավային ծայրամասում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Տարածաշրջանի ԱԻՆ տվյալներով՝ թերակղզու բնակելի վայրերում ոչ մի երկրաշարժ չի զգացվել։