Արմավիրի մարզում, մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։40-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ 56-ամյա Միսակ Խ.-ն իր վարած CHRYSLER մակնիշի 34 QR 251 համարանիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել բաժանարար գոտու բազալտե հատվածին եւ առաջ ընթանալով՝ բախվել նշված փողոցի 2/1 հասցեում գտնվող չգործող փայտե պահեստի դարպասներին եւ մասամբ հայտնվել շինության ներսում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Նրան առաջինը օգնության են հասել Սարդարապատ գյուղի բնակիչները եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի հիվանդանոցի բժիշկները։

Բախման հետեւանքով կոտրվել է շինության երկաթե դարպասներն ու ապակիները։

Դեպքի վայրում հավաքվածներին հաղորդմամբ՝ վիրավորն Արմավիրի մարզի դատական բժիշկն է։