Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 08:21-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզում Զառիթափ-Գոմք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Վայք-Գոմք ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվելով (մոտ 200 մ) հայտնվել դաշտամիջյան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները ձորից դուրս են բերել դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: