Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում՝ օրենսդիր մարմնում, մայիսի 7-ին ընդունվեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։

Փաստաթուղթը ներկայացվեց կառավարող «Մորենա» կուսակցության պատգամավոր Կրիստինա Պորտիլյո Այալայի կողմից։ Հայտարարության ընդունումից հետո Կոնգրեսը մեկ րոպե լռությամբ հոտընկայս իր հարգանքը մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Տվյալ փաստաթղթի ընդունմանը ներկա էր Միչոականում ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը։

Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմնի կողմից ընդունվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։

Նկարներում ներկայացված է հայտարարության տեքստը: