Երեւանում նոր տրանսպորտային ցանցի ձեւավորման համար 200-250 մլն եվրո ներդրումներ կպահանջվեն։ Այս մասին մայիսի 13-ի մամուլի ասուլիսում ասել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Այդ ներդրումները, նրա խոսքով, պետք է ինչ-որ բանով փակել։

«Ո՞վ է վճարելու այդ ներդրումների համար։ Կառավարությունը, եթե անգամ վճարի էլ այդ ծախսերը, այդ ամենը կիրագործի ի հաշիվ քաղաքացիների։ Նույնը կլինի նաեւ այն դեպքում, եթե այդ ծախսերը իր վրա վերցնի Երեւանի քաղաքապետարանը»,- ասել է փոխքաղաքապետը։