Երեւանում նոր վերելակները ապագայում  կօգնեն նվազեցնել դրանց պատշաճ շահագործման ապահովման համար ծառայությունների արժեքը: Այս մասին մայիսի 13-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Միեւնույն ժամանակ  նա նշեց, որ տեղադրվելու են արեւային վահանակներ եւ դրա հաշվին կնվազի էլեկտրականության գումարը:

Սարգսյանը նաեւ պարզաբանեց, որ Երեւանի բնակիչները նոր վերելակների համար գումարը կվճարեն առաջիկա 25 տարիներին:

«Ժամանակակից որակյալ վերելակի արժեքը՝ 2-3 երաշխիքով, մեկ մուտքի բնակիչների համար 10 մլն դրամ կարժենա», - ընդգծեց նա:

Միեւնույն ժաամանակ նա նշեց, որ վերելակի փոխարինումը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ ստացվի բնակելի շենքի բոլոր բնակիչների համաձայնությունը: Սարգսյանը նաեւ հայտնեց որ միջինում մեկ վերելակի փոխարինման համար հարկավոր է 35-40 օր:

« Երեւանում բոլոր 3600 վերելակները փոխարինելու համար 3,5-4 տարի կպահանջվի», - ասաց փոխքաղաքապետը: