ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին զուգահեռ այսօր՝ մայիսի 13-ին, միջադեպ տեղի ունեցավ դատարանի բակում՝ Քոչարյանի աջակիցների եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջեւ։ Լրագրողների հետ զրույցում Գասպարին հայտարարեց, որ քաշքշուքի արդյունքում իրեն շշով հարվածել են, բացի այդ այտոսկրի վնասվածք է ստացել։ Քաղաքացիական ակտիվիստը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնել իրավապահներին։

Նշենք, որ այս պահին դատական նիստն ընդմիջվել է. դատարանը ժամանակ է տվել  պաշտպանության կողմին՝ դատարանին գրավոր կերպով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավորը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: