Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայրի բակում ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացված բողոքի ակցիայից հետո  մի քանի հոգու բերման են ենթարկել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածները 5 հոգի են։  Բերման ենթարկվածների թվում է նաեւ TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։ NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի դիմաց մարդիկ են հավաքված։