Այսօր՝ մայիսի 14-ին, տեղի ունեցած սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գներն աննշան աճ են գրանցել, փոխանցում է RT-ն: 

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են 0,28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 61,21 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով աճել են 0,30 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 70,44 դոլարի: