Անհայտ անձինք այրել են CNN Greece-ի քրեական թեմաներով ռեպորտաժներ վարող լրագրողուհի Մինա Կարամիտրուի մեքենան, տեղեկացրել է հեռուստաալիքի կայքը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մեքենան այրել են գիշերը ժամը 2-ին լրագրողի տան մոտ։ Այն ամբողջովին այրվել է։

Հեռուստաալիքի աղբյուրները ոստիկանությունում հարձակումը կապում են հայտնի ահաբեկիչ Դիմիտրիս Կուֆոնտինասի գործի հետ։ Դատախազությունը մերժել է 11 ժամկետով ցմահ ազատազրկման դատապարտվածի եւ «նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպության պարագլխի եւ գլխավոր դահճի հերթական արձակուրդը։ Այս առնչությամբ ձախ անարխիստական կազմակերպությունները մի շարք ցույցեր են կազմակերպել հաջակցություն Կուֆոնտինասի։

Շատ լրագրողներ դեմ են ահաբեկչին արձակուրդ տալուն։

CNN Greece-ի տեղեկությամբ՝ երեքշաբթի գիշեր դիմակներով անհայտ անձինք պայթուցիկով շշեր են նետել  Աթենքի Կեսարիանի շրջանի ոստիկանական բաժանմունից ներս։ Այս հարձակումը նույնպես կարող է կապված լինել Կուֆոնտինասի գործի հետ։

Կուֆոնտինասը ձերբակալվել է 2002 թվականին եւ դատապարտվել 11 ցմահ ազատազրկման ժամկետով։ «Նոյեմբերի 17 հեղափոխական կազմակերպությունը» գործել է Հունաստանում 1975-2002 թվականներին։ Նրա հաշվին պայթյուններ են, հափշտակություններ, 23 ամերիկացի, բրիտանացի եւ թուրք դիվանագետների եւ զինվորականների, հույն քաղաքական գործիչների եւ գործարարների սպանություններ։ Այս գործով դատապարտվել է 14 մարդ։

Ահաբեկիչն արդեն մի քանի անգամ արձակուրդ է ստացել։ Նրա զբոսանքներն Աթենքի կենտրոնում զայրացրել են անցորդներին եւ զոհերի հարազատներին։