Մայիսի 14-16-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կլինի Երեւանում:

Այցի շրջանակում տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահների հանդիպումը եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը: