Շրի Լանկայի նախագահ Մեյտրիպալա Սիրիսենան արգելել է երկրի տարածքում ապրիլի 21-ին տեղի ունեցած պայթյունների մեջ կասկածվող երեք ծայրահեղական խմբավորումների գործունեությունը, հաղորդում է News 1st-ը:

Հրապարակված հրամանագրի համաձայն՝ արգելքի տակ են հայտնվել «Ջամաթ աթ Տաուհիդ ալ Վաթանիա», «Ջամաթ ալ Միլաթու Իբրահիմ» եւ «Վիլայա աս-Սեյլանի» խմբավորումները:

Ապրիլի 21-ին կաթոլիկների եւ բողոքականների կողմից նշվող Զատկի տոնակատարության օրը Շրի Լանկայում տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենամեծ ահաբեկչական հարձակումների շարքը: Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկակլոա քաղաքներում ընդհանուր առմամբ ութ պայթյուններ էին որոտացել, այդ թվում Զատկի արարողությունների ժամանակ  կաթոլիկ եկեղեցիներում եւ հյուրանոցներում:

Հարձակման հեղինակը, ինչպես կարծում են իշխանությունները, տեղական «Ջամաթ աթ Տաուհիդ ալ Վաթանիա խմբավորումն է, որը կարող է կապեր ունենալ օտարերկրյա իսլամական կազմակերպությունների հետ: Մինչ օրս իշխանությունները ձերբակալել են ավելի քան 100 մարդու, որոնք ենթադրաբար առնչություն ունեն հարձակումների հետ: