Ամերիկացիները կարծում են, որ հարուստ դառնալու համար իրենք պետք է ունենան միջինը 2,3 մլն դոլար, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Schwab Modern Wealth Index Survey 2019 հարցմանն ու հետազոտությանը։

Ինչպես նշում են ընկերությունում, այդ թիվը 20 անգամ գերազանցում է ԱՄՆ տնային տնտեսությունների զուտ կապիտալի միջին մեծությունը։

Բաղձալի գումարի տարբերությունը, որից հետո ամերիկացիները պատրաստ են իրենց հարուստ համարել, կախված է տարիքից։ Որքան մեծանում են, այնքան բարձր է նշաձողը, գրում է Bloomberg-ը։ Օրինակ, բեբի բումերներին (հետպատերազմյան սերունդ, որը ներկայում 55-73 տարեկան է) անհրաժեշտ է միջինը 2,6 մլն դոլար հարուստ համարվելու համար։ Միլենիալներին, որոնք ծնվել են 1983-ից հետո, բավական է 1,9 մլն-ն։

Z սերնդի ներկայացուցիչները (ներկայում 22 տարեկան) նշել են ամենափոքր գումարը՝ 1 մլն-ից պակաս։ Նրանք ցանկանում են ունենալ 909,6 դոլար։

Թերեւս, 1 մլն դոլար ունենալով հարուստ մարդ ներկայում համարվել չեք կարող, տեղեկացնում է Gazeta-ն։