ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք տեղադրվելու ահազանգը

կեղծ էր, կառավարության աշխատակիցներն արդեն ներս են մտնում: Այս մասին քիչ առաջ NEWS.am-ին տեղեկացրեց ԱԻՆ-ից:

Կառավարության շենքում աշխատում է ԱԻՆ մեկ հրշեջ մեքենա, մեկ շտապ օգնության մեքենա, կինոլոգիական ծառայության մեկ մեքենա և ԱԻՆ հոգեբանական ծառայություն իրականցնող մեքենա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Տարահանված մարդիկ կառավարության շենքի դիմացի այգում էին: