WhatsApp մեսենջերը խոցելիության մասին հաղորդագրությունից հետո օգտատերերին կոչ է արել թարմացնել հավելվածը մինչեւ վերջին տարբերակ՝ կապված վնասաբեր լրտեսական ծրագրի հետ, որը կարող է ներբեռնվել հեռախոսներում առանց օգտատերերի գիտության՝ հայտնում է Reuters-ը։

Financial Times-ը ավելի վաղ հայտնել էր, որ WhatsApp-ի խոցելիությունը թույլ է տվել չարագործներին հավելվածի մեջ զանգերի գործառույթի օգնությամբ լրտեսական ծրագրեր ներդնել հեռախոսների մեջ։ Թերթի տվյալներով, լրտեսական ծրագրային ապահովումը մշակվել է կիբեռդիտարկման NSO Group իսրայելական ընկերության կողմից։

Պատասխանելով Financial Times-ի հոդվածի մասին հարցին՝ NSO Group-ը հայտնել է, որ իր տեխնոլոգիան իրավասու պետական մարմինների օգտագործման լիցենզիա ունի՝ «հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի միակ նպատակով», եւ որ ինքը չի կառավարում համակարգը։