Միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալը մի քանի տարբերակներից մեկն է, եթե նրա միջուկայի գործը հետ ուղարկվի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։ Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի հարցերով կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Կամալվանդին։

«Եթե Իրանի գործը փոխանցեն Անվտանգության խորհրդին, համաձայնագիրը կոչնչացվի եւ չի գործի»,- Press TV-ին տված հարցազրույցում ասել է Կամալվանդին։

Նրա խոսքերով, «Իրանի Իսլամական Հանրապետությունը կնախաձեռնի հստակ եւ լուրջ քայլեր՝ իրանական ազգի իրավունքների իրականացման համար»։  

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Իրանը հայտարարել էր միջուկային համաձայնագրի շրջանակներում իր որոշ պարտականությունների դադարեցման մասին՝ մնացած կողմերին իրենց նախկին պայմանավորվածությունների համար տրամադրելով 60 օր։