ՏՏ ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը կադրերի պակասն է: Մայիսի 14-ին «Քաղաքական լիգա» նախաձեռնության կողմից կազմակերպված  «Խոչընդոտներ եւ հնարավորություններ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար» թեմայով քննարկմանն այս մաիսն հայտարարեց  Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Նրա խոսքով, մյուս կարեւոր խնդիրներն են մտավոր սեփականության պաշտպանությունը, օրենսդրական կարգավորումը, ինչպես նաեւ հարկային ոլորտում խնդիրները: Մուսայելյանը հավելեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կադրերի լուրջ արտահոսք է եղել, այդ թվում նրանց, ովքեր գիտեին, թե ինչպես է պետք օգտագործել Հայաստանում ներուժը:

«Դժվար է պատկերացնել, սակայն Հայաստանը ժամանակին առաջատար է եղել միկրոէլեկտրոնիկայի բնագավառում, ստեղծվել են միկրոչիպեր՝ մոտ 20 հազար աշխատակիցներ ունենալով, մինչդեռ այսօր նման արտադրանքը արտադրվում է միայն 4-5 երկրներում:

Ակնհայտ է, որ այդ խնդիրը կապված է արտադրված ապրանքի իրացման հետ, որն այդ ժամանակ չկար», - նշեց նա:

Մուսայելյանը շեշտեց, որ լուծումներից մեկը կարող է լինել անդրազգային ընկերությունների ներգրավումը, որոնք ներդրումներ են կատարում կրթության եւ կադրերի պատրաստման մեջ: «Սխալ կարծիք կա, որ անդրազգային ընկերությունները գալիս են եւ տանում են մեր կադրերին:

Օրինակ կարող է ծառայել  «Սինոփսիս Արմենիա»-ն, որտեղ աշխատում է ավելի քան 1000 աշխատակից: Չպետք է ինքնանպատակ լինի, որ այս կամ այն տեխնոլոգիական արտադրանքն ունենա «արտադրված է Հայաստանում» պիտակը, ավելի կարեւոր է, որ տեխնոլոգիաներն ու աշխատատեղերը գան երկիր: Իսկ ՏՏ ոլորտի ամեն աշխատակից  ստեղծում է 6 նոր աշխատատեղ: Մեր իշխանությունները եւ պաշտոնյաները պետք է հասկանան դա», - ասաց նա:

Մուսաելյանը նշեց, որ չնայած նրան, որ բարձր տեխնոլագիանեռրի ոլորտը շատ զարգացած է, սակայան կառավարությունը պետք է ավելի մանրամասն առանձնացնի, թե որ ճյուղերն են կարեւոր եւ որ ոլորտին է հարկավոր արտոնություններ տալ:

ՏՏ ոլորտում աշխատում է շուրջ 20 հազար մարդ, որոնք ՀՆԱ-ի 4.5 տոկոսն են ապահովում: Ոլորտի աճը կազմում է 20-25 տոկոս, իսկ շրջանառությունը տարեկան մոտ 850 մլն դրամ է: Սակայն  հասարակությունը եւ պետությունը պետք է առարկայական աշխատեն, որպեսզի հասկանան, թե ինչ արդյունքների կհանգեցնեն այս կամ այն բարեփոխումները եւ արտոնությունները», - ընդգծեց նա:

Նա նշեց, որ մենք առավելություն ունենք ոլորտի զարգացման տեսակետից հարեւանների համեմատ, բայց հարկավոր է բարձրացնել նշաձողը, եւ ՏՏ-հանրույթը պատրաստ է օգնել պետությանն այդ գաղափարն իրականացնելիս։ «Այն, որ այսօր կառավարությունը կարեւոր նշանակություն է տալիս բարձր տեխնոլոգիաներին, այդ թվում ՌԱՀ ոլորտում ներդրման տեսակետից, վկայում է լուրջ մտադրությունների մասին։ Մենք պատրաստ ենք աջակցել կառավարությանը, այդ թվում՝ հասնել այն բանին, որպեսզի կարողանանք բանակում ներգրավել լավագույն մասնագետներին»,- ամփոփել է Հովիկ Մուսայելյանը։