ԱՄՆ վարչակազմի կողմից բյուջեի 1,6 միլիարդով ավելացումը լավ սկիզբ է Լուսնի վրա ամերիկացի տիեզերագնացների վերադարձի համար։ Այս մասին հայտարարել է NASA-ի ադմինիստրատոր Ջիմ Բրիդենսթայնը, հաղորդում է AP-ը։

Ըստ նրա՝ 2020-ի համար այդ գումարը բավական է «դարպասներից դուրս գալու» համար, բայց առաջիկա տարիներին ավելի շատ գումար կպահանջվի 2024-ին Լուսնի վրա մարդ իջեցնելու համար։

ԱՄՆ վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ հաջորդ տարի NASA-ի ծախսերը 1,6 միլիարդով ավելացնելու առաջարկով, որպեսզի 2024-ին հնարավոր դառնա ապահովել 1972-ից հետո ամերիկացիների վերադարձը Լուսին։