Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն էժանացել են 0,71 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 61,34 դոլար, փոխանցում է  RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով նվազել են 0,41 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 70,95 դոլարի: