Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 06:14-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 7/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի գոտի եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը: