Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 00:51-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի եւ Արարատյան փողոցների խաչմերուկում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն.Ն., ծնված 1988 թ.) բախվել է կայանած «JCB» մակնիշի էքսկավատորին (վարորդ` Տ.Ղ., ծնված 1978 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն.Ն.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան: