Մայիսի 14-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի մի շարք պատասխանատուների` ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական տեղեկատվության եւ հակառակորդի քարոզչության տեղեկատվական հակազդման, պետական ու բանակային համապատասխան կառույցների համագործակցության հետագա խորացման եւ հարակից այլ թեմաներ:

Բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ ԱՀ զինված ուժերը, թույլատրելի սահմաններում լինելով բաց ցանկացած բնույթի կառուցողական համագործակցության համար, ակնկալում են նաեւ պետական շահագրգիռ կառույցների դերակատարումը` հանրային լայն շրջանակների մոտ բանակային զարգացումների նկատմամբ առավել օբյեկտիվ եւ հավասարակշռված մոտեցումներ ձեւավորելու հարցում: