Մայիսին մեկնարկել է իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը, որը նախաձեռնել են Խնկո Ապոր անվան ազգային մանկականգրադարանն ու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը։

Մրցույթն իրականացվում է Հայաստանում պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում։ Երեք փուլից բաղկացած մրցույթի առաջին՝մարզային փուլն արդեն ընթացքում է։ Մայիսի 3-ից մեկնարկել են մարզային այցերը։ Պարսկերեն լեզվի դասավանդում իրականացնող դպրոցների եւ այլ կրթականհաստատությունների սաներն արդեն հասցրել են ելույթ ունենալ մրցույթ-փառատոնի ժյուրիի առջեւ։

Մրցույթի կազմակերպիչներն այցելել են Գյումրի, Կարբի համայնքներ։ Փառատոնին մասնակցելու համար Երեւան են եկել Մեղրիի Մշակույթի կենտրոնի սաները։Մարզային փուլի վերջին այցը կլինի Աբովյան քաղաքում։ Մրցույթի վերջին երկու՝ մայրաքաղաքային եւ եզրափակիչ փուլերը տեղի կունենան աշնանը՝ արդենԵրեւանում։ Մայրաքաղաքային փուլին Երեւանից կմասնակցի թվով 7 դպրոց։

Ժյուրիի կազմում ընդգրկվել են հինգ հոգի՝ ժյուրիի նախագահ՝ ԵՊՀ-ի արեւելագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Գեւորգյանը, Հայաստանում Իրանիդեսպանության մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Փարվին Քազեմին, Հայաստանում իրանական դպրոցի մանկավարժ Ալի Ռեզա Խոջավին, Խնկո Ապոր անվանազգային մանկական գրադարանի իրանական ընթերցասրահի պատասխանատու Անուշ Մակարյանը եւ «Art Bridge» գրախանութի տնօրեն Շաքե ՀավանԿարապետյանը։

Շաքե Հավան Կարապետյանը, կարեւորելով տարբեր լեզուների իմացությունը՝ նշեց, որ պարսկերենը շատ գեղեցիկ լեզու է, պարսիկները շատ հարուստ գրականություն ունեն։ Ըստ նրա՝ հատկապես հարեւան երկրների լեզուների իմացությունը շատ կարեւոր է։ «Իհարկե աճելու տեղ ունենք՝ լեզվի դասավանդման տեսանկյունից։ Միաժանակ պետք չէ մոռանալ, որ այն հեշտ լեզու չէ մեզ համար, հատկապես որ մենք ձախից աջ ենք կարդում, իրենք՝ հակառակը։ Բայց այն, որ այսմակարդակի ենք հասցրել, արդեն շատ խոսուն է»,- նշեց նա։

Փարվին Քազեմին էլ նշեց, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի եւ Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի գործադրած ջանքերը Հայաստանում նման գրական-մշակութային փառատոն ունենալու համար նպատակ ունեն բացահայտելու տաղանդավոր երեխաների։

«Մենք բարեկամ հարեւաններ ենք։ Ցանկանում ենք, որ երեխաներն ավելի մոտիկից ծանոթանան պարսկական գրականությանը», - նկատեց նա։

Ժյուրիի նախագահ Գառնիկ Գեւորգյանը կարեւորեց պետական կրթական ծրագրի մեջ պարսկերենի ուսուցանման ներառումը՝ հաշվի առնելով, որ այն հարեւան երկրի լեզուն է։ «Պարսկական մշակույթը բարու կրող է։ Պարսկերենը եղել է Մերձավոր արեւելքի ֆրանսերենը, ուստի այդ լեզվի ներառումը պետական ծրագրերի մեջ շատ կարեւոր է», - նշեց նա։

Փառատոնի ընթացքին է հետեւում նաեւ ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Հեյդարի Մոհամմադ Սեյեդը։

Հեյդարի Մոհամմադ Սեյեդի խոսքով, պարսկերեն լեզուն Հայաստանում բավական խոր արմատներ ունի։ «Բազմադարյան հայ-իրանական մշակութային սերտառնչությունը առիթ է դարձել, որպեսզի պարսկերենը Հայաստանում օտար չհամարվի: Գիտնականներն ասում են, որ հայերենում պարսկերենից փոխառվածավելի քան 1400 բառարմատ կա», - նշեց պարոն Հեյդարին։ Վերջինս շեշտեց, որ հայկական դպրոցների սաների՝ պարսկերեն լեզվին լավ տիրապետելըպայմանավորված է ուսուցիչների քրտնաջան ու սրտացավ աշխատանքով։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն էլ կարեւորելով նմանօրինակ նախաձեռնությունները՝ հույս հայտնեց, որ այն էլ ավելի կնպաստի հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ու պարսկական գրականության հանրայնացմանը հայ երեխաների շրջանում:

Հիշեցնենք, որ մրցույթի մասնակիցները պետք է ասմունքեն 2 լեզվով՝ պարսկերեն եւ հայերեն: Ժյուրիի անդամները յուրաքանչյուր դպրոցից կընտրեն լավագույնասմունքողներին` եզրափակիչ փուլի համար, որը տեղի կունենա նոյեմբերին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Եզրափակիչ փուլում 1-3-րդտեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգեւատրվեն, մյուս մասնակիցները կստանան պատվոգրեր: