Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթի նստավայրի վրա ներկով փաթեթներ եւ ծխարձակող պայթուցիկներ են նետել, կալանվել է ութ կասկածյալ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով CNN Greece-ին։

Առավոտյան ժամը չորսին մոտ տասը մարդուց բաղկացած խումբը մոտոցիկլներով մոտեցել է դեսպանի նստավայրին, որը գտնվում է ԱՄՆ դեսպանության կողքին, ներկով փաթեթներ, պայթուցիկներ նետել եւ հեռացել։

Արագ արձագանքման խմբի ոստիկանները մոտոցիկլներով եւ պարեկները, որոնք գտնվում էին շրջանում, կալանել են ութ մարդու։ Նրանք բերվել են Ատտիկայի ոստիկանական վարչություն։