Facebook սոցցանցը Նոր Զելանդիայի Քրայսչըրչում ահաբեկչությունից հետո խստացրել է Facebook Live հեռարձակումների քաղաքականությունը եւ ժամանակավոր օգտատերերին արգելելու է ուղիղ եթեր դուրս գալ:

«Այսօր մենք խստացնում ենք կանոնները, որոնք անմիջականորեն կապված են Live-ի հետ: Այս պահից, յուրաքանչյուրն, ով խախտում է մեր ամենալուրջ կանոնները, սահմանված ժամանակով կզրկվի Live-ի օգտագործումից, օրինակ 30 օրով՝ սկսած առաջին իրավախախտումից», - ասվում է Facebook-ի կայքում հրապարակաված հայտարարությունում:

Մասնավորապաես Facebook-ը խոստանում է ժամանակավոր արգելափակել օգտատերերի համար հեռարձակումների օգտագործումը, որոնք կիսվում են ահաբեկչկաան խմբավորման առանց կոնտեքստի հայտարարության հղումով:

Սոցցանցը մտադիր է առաջիկայում  այդ սահմանափակումները տարածել նաեւ այլ ոլորտներում:

Facebook -ը պատրաստվում է սկսել նրանից, որպեսզի նույն կատեգորիայի օգտատերերին արգելի հարթակում գովազդ ստեղծել:

Մարտի 15-ին Քրայսչըրչի երկու մզկիթներում (Հարավային կղզի, Նոր Զելանդիա) հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով ըստ վերջին տվյալների, սպանվել է 50 մարդ, եւս 50-ը վիրավորվել: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը կատարվաածը ահաբեկչական հարձակում էր անվանել: