Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ եւ ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ կառուցողական քաղաքականություն է վարում: Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԳԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Փորձագետի կարծիքով՝ Բաքվի նման պահվածքը թույլ չի տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որեւէ զգալի առաջընթաց գրանցել: «Այնպիսի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վարել իր ոչ կառուցողական քաղաքականությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որեւէ բեկում չպետք է սպասենք»,- շեշտեց արեւելագետը:

Նշենք, որ վերջին շրջանում՝ շփման գծում տեւական համեմատական անդորրից հետո ադրբեջանցի դիպուկահարները կրկին ակտիվացել են: