Արդեն երրորդ օրն է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նախնական դատական նիստը: Նախքան նիստի սկսվելը լրագրողները դիմում հասցեագրեցին դատավորին՝ խնդրելով լուծել ձայնագրման հետ կապված տեխնիկական խնդիրը։ Նշենք, որ դատական նիստն ընթանում է ապակիներից այն կողմ, որտեղից սակայն  նվազ լսելի է կողմերի ձայնը, ինչի պայմաններում լրագրողները չեն կարողանաում պատշաճ կերպով լուսաբանել նիստի ընթացքը։ Լրագրողերը նշել էին, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի ձայնը, ի տարբերություն դատավարության մյուս մասնակիցների, հստակ լսելի է: Նիստը սկսվելուն պես նախագահող դատավորը անդրադառնալով դիմումին, հայտարարեց, որ «համակարգն անխափան աշխատում Է»: Ըստ էության, դատավորը համարում է, որ դահլիճում տեխնիկական խնդիրր չկա եւ դատավարության կողմերը պետք է խոսելիս բարձրախոսները մոտ պահեն:

Նշենք, որ այս ընթացքում պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդել է դատական նիստը անցկացնել Շենգավիթի նստավայրում, որտեղ ավելի ընդարձակ նիստերի դահլիճ կա և կողմերի ձայները լսելի են, սակայն դատավորն այն առանց պատճառաբանության մերժել էր:

Նշենք, որ նախքան գործը նախաքննության պատրաստելը դատարանը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին և  մեղադրյալի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի։