Եթե ես փողոցային առեւտրով էլ զբաղվեմ, ընդհանրապես կկախվեմ. դա բոլորովին իմ գործառույթների մեջ չի: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Եթե ես գիտեմ, որ ինչ-որ մի կին գյուղից լոլիկ է բերել, փողոցում վաճառում է եւ այդ վաճառածով պետք է իր երեխային կերակրի, ես իր ցավը տանեմ: հարցն այն է, որ եթե դուք մի բան արգելում եք, դուք պետք է շանս տաք: Ուղղակի ասել՝ ոչ, չի կարելի, հնարավոր բան չի: Բարդությունը մեր աշխատանքի դա է, որ մենք ոչ ասելուց փնտրում ենք այլընտրանք»,-ասաց նա:

Մեսչյանը տեղեկացրեց, որ հիմա Երեւանում առեւտրային գոտիներ են մշակվում, պետք է արդեն պատրաստվեն հավաքովի սեղանիկները՝ հետաքրքիր ծածկով, որպեսզի դալաններում, մուտքերի մոտ վաճառողներին կամաց-կամաց կարողանանք տեղավորել: բայց 100 տոկոսով փողոցային առեւտուրը վերացնել աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չի եղել իրականացնել: Ոնց էլ լինի, տիկին Նաջարյանը պիտի բերի իր վարունգը փողոցում վաճառի: Ուղղակի դա պետք է արվի տրամաբանական սահմաններում: Արգելելուց առաջ պետք է շաընս տանք, որովհետեւ մարդը տուն է պահում»: