Թուրքիայի Բուրսա քաղաքի թատրոնի դերասաններից Բահթիյար Քեսքինը  ակցիա իրականացնելու ժամանակ հարձակման է ենթարկվել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Բահթիյար Քեսքինը քաղաքի բանուկ մասերից մեկում կանանց հանդեպ բռնության դեմ բողոքի ակցիա է իրականացրել, սակայն հենց ինքն է բռնության ենթարկվել։