Ավելի վաղ ասվածն արդեն բավական է հասկանալու, որ խոսքը դատարանի վրա ճնշում բանեցնելու մասին չէ, այլ միայն Հայաստանի երկրորդ նախագահ, Ղարաբաղի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու։ Այս մասին, ամփոփելով Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանների միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները՝ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում Երեւանում մայիսի 15-ին ասել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ նշելով պատճառը, ըստ որի՝ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը եւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դատարան էին ներկայացրել երաշխավորություն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու մասին։

«Ուզում եմ, որպեսզի մենք դրան վերաբերվենք որպես բացառապես մարդասիրական, գործընկերային եւ բարեկամական հարաբերությունների արդյունք»,- ասել է Ղուլյանը։ Ընդ որում՝ նա հիշեցրել է, որ ԼՂՀ խորհրդարանի պատգամավորներն ավելի վաղ նույնպես դիմել էին նույնաբովանդակ նման միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործով։