ԱՄՆ-ն իր դիվանագիտական անձնակազմի մի մասին հետ է կանչում Բաղդադում գտնվող դեսպանատնից եւ Էրբիլում հյուպատոսարանից, ովքեր պատասխանատու չեն արտակարգ իրավիճակներում արձագանքի համար: Այս մասին հաղորդվում է դեսպանատան կայքում:

«ԱՄՆ Պետդեպարտամենտը հրամայել է Բաղդադում դեսպանատնից եւ Էրբիլում գտնվող հյուպատոսարանից հետ կանչել ամերիկացի ծառայողներին, որոնք կապ չունեն արտակարգ իրավիճակների արձագանքի հետ», - ասվում է հայտարարության մեջ: