Օղակաձեւ զբոսայգում մենք շատ մեծ պրոբլեմներ ունենք. Այնտեղ կան լքված սրճարաններ, որտեղ կներեք, նստել, միզել են ու չեն ուզում այդ տարածքներից դուրս գան: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Այստեղ նորից վերադառնում ենք օրենքին. եթե դա սեփականաշնորհված տարածք է, մենք պետք է օրենքի տեսանկյունից ուժ ունենանք, որ կարողանանք կատարել այդ սանիտարական աշխատանքը: Մենք այսօր օրենսդրական տեսանկյունից զինված չենք»,-ասաց Մեսչյանը՝:

Նա հավելեց, որ զարմանալի է, որ Երեւանի այգիներում կան սեփականաշնորհված տարածքներ:

Մեսչյանը նկատեց, որ կոնկրետ օղակաձեւ զբոսայգում չկան սեփականաշնորհված տարածքներ. «Հիմա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը մանրամասնորեն դրանով զբաղվում է: Մյուս վարչական շրջաններում էլ են սկսվել այգիները խելքի բերել: Բոլորը կարվի»: