Թուրքիայի Արդվին նահանգի Համամլը գյուղի հայկական եկեղեցու պատին անմիջապես կից հանրային զուգարան կառուցելու համար գյուղապետը եկեղեցու տարածք է բերել անհրաժեշտ սանտեխնիկան եւ շինանյութը։

Թուրքական Atrvinpost կայքի փոխանցմամբ՝  1100 տարիվա հնության եկեղեցու նկատմամբ նման անընդունելի արարքը դատապարտել են տեղի բնակիչները եւ գյուղ այցելած լրագրողները։

Տուրիզմի եւ մշակույթի նահանգային վարչությունը այցելել է գյուղ եւ գրանցել տեղի ունեցող խայտառակությունը։

Նշվում է, որ եկեղեցու պատին անմիջապես կից զուգարանը փորձում է կառուցել հենց գյուղապետը։

Նշենք, որ Դոլիսհանեի եկեղեցին հայկական է, սակայն վրացական կողմի ջանքերով այն Թուրքիայում գրանցվել է որպես վրացական եկեղեցի։