Երեւանում այսօր՝ մայիսի 15–ին,  59-ամյա Ռոբերտ Մհերյանը իր վարած КамАЗ 5410 մակնիշի ՊՆ 2025 Տ համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում բախվել է ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարեւանությամբ գտնվող կամրջի մոտ գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ցուցանակը տեղադրողը, ով եղել է կռունկի համար նախատեսված հատուկ արկղում, վայր է ընկել մոտ 3 մետր բարձրությունից։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում КамАЗ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացավ, և տեղում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանի կանչով օպերատիվորեն ժամանեց Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին КамАЗ-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց։